Ռոբերտո Ֆիրմինոն շուտով կարող է հեռանալ «Ալ Ահլիից».
Ըստ talkSPORT-ի՝ դա կարող է տեղի ունենալ արդեն հունվարին։ Աղբյուրը, սակայն, պնդում է, որ Ֆիրմինոն կարող է մնալ Սաուդյան Արաբիայում։
Բրազիլացի հարձակվողի տրանսֆերով հետաքրքրված են «Ալ-Շաբաբ»-ը, «Ալ-Իտիֆակ»-ը և «Ալ-Ֆաթեհ»-ը:
Բացի այդ, նշվում է, որ Ֆիրմինոն, ով նախկինում հանդես է եկել «Լիվերպուլում», հայտնվել է «Շեֆիլդ Յունայթեդի» և թուրքական Սուպերլիգայի ակումբների տրանսֆերային նպատակների ցանկում։
Ընթացիկ մրցաշրջանում Ֆիրմինոն Սաուդյան Արաբիայի առաջնությունում անցկացրել է 17 հանդիպում, դարձել երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
























































