«Մանչեսթեր Յունայթեդի» և Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին դարպասապահ Դավիդ դե Խեան մոտ է Անգլիայի Պրեմիեր լիգա վերադառնալուն։
Todofichajes-ի տեղեկություններով՝ դարպասապահի նոր ակումբը կլինի «Նյուքասլը»: Նշվում է, որ կողմերը դեռ պետք է պայմանավորվեն աշխատանքային պայմանագրի ժամկետի շուրջ։ «Նյուքասլը» մտադիր է պայմանագիր կնքել դարպասապահի հետ մինչև մրցաշրջանի ավարտը, մինչդեռ Դե Խեան պահանջում է համաձայնություն մինչև 2025 թվականի ամառ։
2022/2023 մրցաշրջանում Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 58 հանդիպում բոլոր մրցաշարերում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մանկունիանցիների հետ ավարտվում էր այս տարվա հունիսի վերջին։
























































