«Արսենալը» հետաքրքրված է «Բավարիայի» պաշտպան Մատիս դե Լիխտի ծառայություններով, հայտնում է Bild-ը։
Ըստ աղբյուրի՝ լոնդոնցիների գլխավոր մարզիչ Միկել Արտետան անձամբ է հետաքրքրված 24-ամյա հոլանդացու ծառայություններով։ «Արսենալը» կարող է փորձել ձեռք բերել պաշտպանին հաջորդ ամռանը։
Այս մրցաշրջանում Մատիաս դե Լիխտը «Բավարիայի» կազմում անցկացրել է 11 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո։
























































