Կիսապաշտպան Ջեսի Լինգարդը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում, հայտնում է Footmercato-ն։
Ֆուտբոլիստն այս պահին գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։
Աղբյուրի տեղեկություններով՝ 31-ամյա անգլիացու գործակալները ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկել են «Լիլին» և Ֆրանսիական երկու այլ ակումբների։
2022/23 մրցաշրջանում Լինգարդը հանդես է եկել «Նոթինգհեմ Ֆորեստում», որտեղ 20 խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։