ՄՅՈՒ-ի պաշտպան Ակսել Տուանզեբեն ԱՊԼ 9-րդ տուրի «Լիվերպուլի» հետ խաղի նախավարժանքի ժամանակ վնասվածք է ստացել։ Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ը։
Խաղացողը թիմի մեկնարկային կազմում էր, բայց նրան փոխարինել է Մարկոս Ռոխոն։
Արգենտինացու համար սա առաջին անգամն է, որ ԱՊԼ խաղի մեկնարկային կազմում է դաշտ դուրս գալիս։




























































