«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կենտրոնական պաշտպան Ակսել Տուանզեբեն, ով այժմ հանդես է գալիս «Իպսվիչում», լրջորեն վնասել է մատը սպասքը լվանալու ընթացքում:
Սպասքը լվանալու ընթացքում բաժակը կոտրվել է, որի բեկորներից մեկը խորը վերք է պատճառել ֆուտբոլիստին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հավանականություն կար, որ միջադեպի արդյունքում ֆուտբոլիստը կարող էր կորցնել մատը, սակայն դրանից հաջողվել է խուսափել բարեհաջող կատարված վիրահատության շնորհիվ։
Ավելի վաղ «Իպսվիչի» գլխավոր մարզիչ Կիրան Մաքքենան հաստատել էր, որ Տուանզեբեն վնասել է ձեռքը։

























































