«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին հայտնում է 90min-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաները» պատրաստ են 28-ամյա կիսապաշտպանի համար պայքարել անգլիական ֆուտբոլի երկու այլ հսկաների՝ «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Կիմիխը «Բավարիայում» խաղում է ութ տարի (2015 թվականից)։
























































