«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։
Բրազիլացին հակված է ընդունել սաուդյան ակումբներից մեկի առաջարկը, հայտնում է Marca-ն։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Ալ-Հիլալը պատրաստ է Կազեմիրոյին տարեկան 20 մլն եվրո վճարել։
Կազեմիրոն «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը Մադրիդի «Ռեալից» 70 միլիոն եվրոյի դիմաց։
Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է վաճառել Կազեմիրոյին և ևս երկու աստղային խաղացողների։