«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը լրջորեն դիտարկում է «Ռեալ Սոսյեդադի» վինգեր Տակեֆուսա Կուբոյին ձեռք բերելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ այս մրցաշրջանի սկզբից թիմի սկաուտները յոթ անգամ ներկա են գտնվել «Ռեալ Սոսյեդադի» հանդիպումներին՝ ճապոնացի ֆուտբոլիստի խաղը դիտելու համար։
Ընդգծվում է, որ Կուբոյին ձեռք բերելու համար անգլիական ակումբը պատրաստ է առաջարկել 43 միլիոն ֆունտ (50 միլիոն եվրո), ինչպես նաև վինգեր Անտոնիին վարձավճարով տրամադրել «Ռեալ Սոսյեդադին»։
Հիշեցնենք, որ Կուբոյի գործող աշխատանքային պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։ Այս մրցաշրջանում ճապոնացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման, որոնցում դարձել է վեց գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։