«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանում մյունխենյան ակումբի նպատակների մասին։
«Մենք աշխատում ենք նոր պայմանագրերի վրա։ Հունվարին պետք է լավացնենք թիմի որակը։ Այո, հեշտ չի լինի, քանի որ ձմեռային տրանսֆերային պատուհանը միշտ ավելի բարդ է, քան ամառայինը։ Բայց միևնույն ժամանակ մենք կշարունակենք վստահել այն խաղացողներին, ովքեր այս պահին մեր թիմում են»,- Տուխելի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։