«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի խաղում «Վոլֆսբուրգի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (2:1):
«Ֆուտբոլիստներն արժանի էին լավագույն հաճոյախոսություններին. հանդիպման վերջում մրցակիցը ուժ ցույց տվեց: Ցավոք սրտի, երկրորդ խաղակեսում մենք կորցրեցինք վերահսկողությունը գոլ ընդունելուց և փոխարինումներ կատարելուց հետո։ Հետևաբար, մենք պետք է պաշտպանվեինք մինչև հանդիպման վերջը, եւ դա լավ ստացվեց։
Ֆրանկֆուրտում կրած պարտությունից հետո մենք երեք հաղթանակ տարանք, լավ արձագանքեցինք՝ հատկապես հաշվի առնելով վիրավոր ու հիվանդ խաղացողների հետ կապված իրավիճակը։
Մենք մեկ խաղում շատ լավ միջին միավորներ ունենք։ Թիմի բարոյահոգեբանական վիճակն ու վերաբերմունքը նույնպես բարձր են եղել երկար շաբաթների ընթացքում: Բայց մենք պետք է շարունակենք աշխատել ինքներս մեզ վրա»,- Տուխելի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը։