Հարձակվող Թոմաս Մյուլերը երկարաձգել է պայմանագիրը «Բավարիայի» հետ։ 34-ամյա ֆուտբոլիստը աշխատանքային պայմանագրի երկարաձգումից հետո ասել է.
«Ուրախ եմ, որ իմ ճանապարհորդությունը «Բավարիայում» շարունակվում է։ Ես ուզում եմ իմ ներդրումն ունենալ, որպեսզի մենք հաջողակ մնանք՝ և՛ որպես թիմ, և՛ որպես ամբողջ ակումբ:
Ինձ համար կարևոր է լինել ակումբի մի մասը և օգնել թիմին ճիշտ ուղղությամբ տանել: Ցանկանում եմ ոգևորել մեր երկրպագուներին գոլերով, գոլային փոխանցումներով, խաղի հանդեպ իմ սերով, ֆուտբոլի հանդեպ իմ կիրքով և, հուսով եմ, շատ այլ տիտղոսներով»,- մեջբերում է Մյուլերին «Բավարիայի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Թոմաս Մյուլերի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։