Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը մտածում է Գերմանիայի հավաքական վերադառնալու մասին, հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 33-ամյա գերմանացին լրջորեն դիտարկում է Գերմանիայում կայանալիք Եվրո-2024-ի նախաշեմին հավաքական վերադառնալու հնարավորությունը։
Կրոսը Եվրո-2020-ից հետո Գերմանիայի հավաքականից հեռանալու մասին հայտարարել էր մրցաշարի ավարտին։ Ազգային հավաքականի կազմում անցկացրած 106 խաղում նա խփել է 17 գոլ։
Կիսապաշտպանը «Ռեալում» հանդես է գալիս 2014 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա մադրիդցիների կազմում անցկացրել է 22 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։