Թոմաս Մյուլերը կշարունակի հանդես գալ «Բավարիայում»:
Ֆուտբոլիստն ու ակումբը պայմանավորվել են երկարաձգել պայմանագիրը մինչև 2025 թվականը, հայտնում է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը։
Կողմերին մնում է միայն ստորագրել պայմանագիրը։ Պաշտոնական հայտարարություն է սպասվում այս շաբաթ։
34-ամյա Մյուլերը «Բավարիայի» սանն է և իր ամբող կարիերան անցկացրել է մյունխենյան ակումբում: Թոմասը «Բավարիայի» կազմում իր նորամուտը նշել է 2008 թվականին և 16-րդ մրցաշրջանն է անցկացնում թիմում։