«Բավարիայի» մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Գերմանիայի առաջնության խաղում «Շտուտգարտի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։
«Ես շատ գոհ եմ խաղից: Հանդիպման սկզբում մենք մի փոքր պասիվ էինք, բայց հետո ամեն րոպե բարելավվում էինք։ Յուրաքանչյուր խաղում, որ հաղթում էինք, ավելի վստահ էինք դառնում գնդակով խաղալիս։ Հաղթանակին միանգամայն արժանի էինք»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Bayern&Germany-ն։
«Բավարիան» 3։0 հաշվով ջախջախեց «Շտուտգարտին»։ Խաղը կայացել է դեկտեմբերի 17-ին։
Մյունխենյան ակումբն ունի 35 միավոր և երկրորդն է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում։