«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը դուբլի հեղինակ է դարձել Գերմանիայի առաջնության 15-րդ տուրի «Շտուտգարտի» դեմ խաղում (3:0): Նա խփեց իր 19-րդ և 20-րդ գոլերը Բունդեսլիգայում։ Դրա համար նրան անհրաժեշտ էր ընդամենը 14 հանդիպում։ Նա նաև կատարել է 5 գոլային փոխանցում։
Բունդեսլիգայի պատմության մեջ ոչ մի ֆուտբոլիստ 20 գոլ ավելի արագ չի խփել։ Ուվե Զելերին անհրաժեշտ էր 21 հանդիպում, Էրլինգ Հոլանդին՝ 22։
Քեյնը «Բավարիա» է տեղափոխվել «Տոտենհեմից» ամռանը 95 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում անգլիացին մյունխենցիների կազմում անցկացրել է 20 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 22 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։