«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին, որն այժմ հանդես է գալիս «Դերբի Քաունթիում», խոսել է նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին.
«Երբ ես նոր էի տեղափոխվել «Յունայթեդ», մենք Կրիշտիանուի հետ միասին էինք գնում խաղերի ու մարզումների: Հիշում եմ՝ ինչես խաղի նախորդ գիշերը մենք գնացինք McDonald’s, քանի որ նա «բիգ մակ» էր ցանկանում ուտել: Նա փորձում էր քաշ հավաքել, քանի որ շատ նիհար էր: Ես էի վարում, ու ստիպված եղա գնալ նրա «բիգ մակի» հետևից»,- Ռունիի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Ռոնալդուն 2003-ից 2009 թվականներին է հանդես եկել «Մանչեսթեր Յունայթեդում», իսկ Ռունին՝ 2004-ից 2017 թվականներին: Այս ընթացքում նրանք 3 անգամ դարձել են Անգլիայի չեմպիոն, ինչպես նաև 2008 թվականին հաղթել են Չեմպիոնների լիգայում: