«Լայպցիգի» կիսապաշտպան Էմիլ Ֆորսբերգը տեղափոխվել է «Նյու Յորք Ռեդ Բուլզ», հայտնում է MLS-ը ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը։
32-ամյա շվեդը պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Ֆուտբոլիստը նոր թիմին կմիանա հաջորդ տարվա սկզբին։
Ֆորսբերգը «Լայպցիգում» հանդես է գալիս 2015 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում, դարձել 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Դեկտեմբերի 16-ին Ֆորսբերգի գոլն օգնեց «Լայպցիգին» Բունդեսլիգայի 15-րդ տուրում հաղթել «Հոֆենհայմին» (3:1):