Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոսուա Կիմիխը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։
Ֆուտբոլիստը կարիերան շարունակելու առաջնահերթ տարբերակ ունի՝ կատալոնական «Բարսելոնան»։
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, գերմանացի կիսապաշտպանը ցանկանում է այս մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվել իսպանական գրանդ:
Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 75 միլիոն եվրո, իսկ «Բավարիայի» հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։