«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը ծնկի վնասվածքից հետո վերականգնվում է արագ տեմպերով:
Ուրուգվայցի հարձակվողը կարող է շարք վերադառնալ ապրիլի վերջին, հայտնում է AS-ը:
Հունվարին Սուարեսը վիրահատվել է աջ ծնկի մենիսկի վնասվածքի պատճառով: «Բարսելոնան» հայտնել էր, որ նա մոտ 4 ամիս բաց կթողնի: Փետրվարին 33-ամյա ուրուգվայցին արդեն քայլում էր առանց հենակների ու հույս ուներ շարք վերադառնալ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղերին:
Ընթացիկ մրցաշրջանում Սուարեսն Իսպանիայի առաջնության 17 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառը:
Իսպանիայի առաջնությունը նվազագույնը երկու շաբաթով՝ կորոնավիրուսի տարածման պատճառով: