Կայացել է Գերմանիայի Բունդեսլիգայի 15-րդ տուրի Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-«Վերդեր» հանդիպումը։
Հանդիպումը կայացել է Մյոնխենգլադբախի «Բորուսիա-Պարկ» մարզադաշտում։ Թիմերը ոչ-ոքի խաղացին 2-2 հաշվով:
Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց Ռեյցը, հյուրերի կազմում աչքի ընկան Բրոեն և Դուկշը։
Հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը՝ փոխարինման դուրս գալով 87-րդ րոպեին։
Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Բորուսիան» 9-րդ տեղում է՝ 15 խաղում վաստակելով 17 միավոր։ Նույնքան հանդիպումներից հետո «Վերդերը» 15 միավորով զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։