Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ «Շտուտգարտի» հարձակվող Դենիզ Ունդավը ճանաչվել է Գերմանիայի առաջնության նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ։
Նախորդ ամիս հարձակվողը Բունդեսլիգայում անցկացրած 3 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։ «Այնտրախտի» դեմ նրա դուբլը հաղթանակ բերեց «Շտուտգարտին» (2:1):
Ունդավը վարձավճարով հանդես է գալիս «Շտուտգարտում» «Բրայթոնից»: