Transfermarkt-ը թարմացրել է գերմանական Բունդեսլիգան ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Հայաստանի հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի տրանսֆերային արժեքը չի փոխվել և այժմ գնահատվում է 1 մլն եվրո։ Սարգիս Ադամյանի («Քյոլն») տրանսֆերային արժեքը գնահատվում է 700 հազար եվրո (նախկինում 1 մլն եվրո էր)։
Ինչ վերաբերում է Բունդեսլիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներին, ապա ցանկը գլխավորում են «Բավարիայի» երկու ներկայացուցիչներ՝ Հարի Քեյնն ու Ջամալ Մուսիալան։ Ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ և գնահատվում է 110 մլն եվրո։ Ընդհանրապես, ամենաթանկարժեք ֆուտբոլիստների լավագույն տասնյակում մյունխենյան գրանդի 8 ներկայացուցիչ է։
Ամենաթանկարժեք կազմը՝ հաշվի առնելով թիմի բոլոր ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը, բնականաբար ունի «Բավարիան»։ Լավագույն եռյակում են նաև «Բայերը» և «Լայպցիգը»։