«Լիվերպուլը» նախատեսում է վերադարձնել կիսապաշտպան Ֆաբիո Կարվալուին, որը վարձավճարով հանդես է գալիս «Լայպցիգում», հայտնում է Sky Spors-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մերսիսայդցիները դժգոհ են, որ 21-ամյա պորտուգալացին Գերմանիայում խաղային պրակտիկա չի ստանում։ Ակումբը ցանկանում է, որ խաղացողը մրցաշրջանի մնացած հատվածն անցկացնի Պրեմիեր լիգայի կամ Չեմպիոնշիփի թիմերից մեկում։
2023/24 մրցաշրջանում Կարվալյուն մասնակցել է13 հանդիպման, ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 347 րոպե։