Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն խոսել է թիմի հարձակվող Անտուան Գրիզմանի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին։
«Չեմ կարծում, որ այս փուլում մենք մոտ ենք Գրիզմանի հետ պայմանագիրը երկարաձգելուն: Այնուամենայնիվ, ես համոզված եմ, որ հենց որ սկսենք նրա հետ բանակցությունները, Անտուանը կհամաձայնի։
Կոկեի և Հերմոսոյի պայմանագրերը շուտով ավարտվում են: Մենք արդեն բանակցում ենք նրանց հետ։ Իսկ մենք դեռ ժամանակ ունենք»,- Սերեսոյի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։