ՄՅՈւ-ի նախկին պաշտպան Յապ Ստամը կարծում է, որ Անտոնին «Մանչեսթեր Յունայթեդի» մակարդակի խաղացող չէ։
«Հաշվի առնելով այն, ինչ ես տեսել եմ Անտոնիից, նա այն մակարդակի վրա չէ, որը մեզ անհրաժեշտ է «Յունայթեդում»:
Ֆուտբոլիստը կարող է ունենալ դժվար ժամանակներ և դժվարություններ, երբ նոր է միանում թիմին: Բայց հետո մենք տեսնում ենք, որ նա առաջընթաց է գրանցում այդ մակարդակին հասնելու համար:
Նայելով Անտոնիին հիմա, այս պահին անհնար է ասել, թե նա ինչպես կարող է կատարելագործվել, որպեսզի հաջորդ քայլը կատարի Պրեմիեր լիգայում և հայտնվի լավագույն եզրային խաղացողների թվում»,- ասել է Ստամը Stick to Football-ին։
























































