«Բլեքբերնի» և «Նյուքասլի» նախկին հարձակվող Ալան Շիրերը խոսել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի մասին։ Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» հետ խաղում (2:1) եգիպտացին խփեց իր 200-րդ գոլը մերսիսայդյան ակումբի կազմում, իսկ 150-րդը՝ Պրեմիեր լիգայում։
«Զարմանալի է, ուղղակի զարմանալի: Նրա մեջ բացարձակապես ամեն ինչ հիանալի է, այնպես չէ՞: Գոլեր, վերաբերմունք խաղի նկատմամբ և այլն։ Ինչպիսի՜ խաղացող է: Ի՞նչ, 150 գոլ Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Անհավանական ձեռքբերում»,- իր կայքում Շիրերի խոսքերն է մեջբերում լրագրող Դեյվ Օկկոպը։
31-ամյա Մոհամեդ Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականից։
























































