Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվել էր «Ունիոնին»։ Հանդիպումն ավարտվեց մադրիդյան թիմի հաղթանակով՝ 3։2 հաշվով։
45-րդ րոպեին 11 մետրանոցից վրիպեց Լուկա Մոդրիչը, իսկ 1 րոպե անց Կևին Ֆոլանդը բացեց խաղի հաշիվը։
Երկրորդ կեսում հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Խոսելուն՝ աչքի ընկնելով 61-րդ և 71-րդ րոպեներին։ 85-րդ րոպեին Ալեքս Կրալը վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն րոպեներ անց Դանի Սեբալյոսի խփած գոլը հաղթանակ պարգևեց մադրիդյան թիմին։
Այս խմբի մյուս խաղում «Նապոլին» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց «Բրագային»։ Տանտերերի կազմում աչքի ընկավ Օսիմհենը, գրանցվեց նաև մեկ ինքնագոլ։
«Ռեալը» խմբային փուլն ավարտեց 100 տոկոսանոց արդյունքով՝ 6 խաղ, 6 հաղթանակ, 18 միավոր։ 2-րդ տեղը զբաղեցրեց «Նապոլին» (10 միավոր)։ Այս 2 թիմերը կխաղան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում։
4 միավոր հավաքած «Բրագան» գրավեց խմբում 3-րդ տեղը և կխաղա Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում։ «Ունիոնը» 2 միավորով զբաղեցրեց խմբում վերջին տեղը։