Դոնի վան դե Բեկը շուտով կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»:
Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» առաջատար է 26-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու համար պայքարում: Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Գերմանական ակումբը ցանկանում է վարձավճարով վերցնել խաղացողին, մանկունիանցիների հետ բանակցություններն առաջ են գնում։
Հոլանդացի խաղացողի վարձակալությամբ հետաքրքրված է նաև «Ժիրոնան», սակայն իսպանացիները գործարքի այլ պայմաններ են առաջարկում: