Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Քրիստոֆ Ֆրոյնդը խոսել է իսպանական «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոյի հնարավոր տեղափոխության մասին։
«Տրանսֆերը մոտենում է, և, սկզբունքորեն, խոսակցություններ կան։ Սակայն ես ոչինչ չեմ ուզում ասել այս մասին»,- Ֆրոյնդի խոսքերն է մեջբերում լրագրող Քերի Հոուն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ մյունխենցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը և Ֆրյոնդն անձամբ են հեռախոսով խոսել Արաուխոյի հետ՝ փորձելով համոզել նրան տեղափոխվել գերմանական ակումբ։
























































