Մյունխենի «Բավարիան» հայտարարել է Բրայան Սարագոսայի տրանսֆերի մասին։
«Գրանադայի» 22-ամյա վինգերը կմիանա մյունխենցիներին 2024/25 մրցաշրջանում և հինգ տարվա պայմանագիր կկնքի մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։
Հաղորդվում էր, որ «Բավարիան» ֆուտբոլիստի համար կվճարի 14-15 միլիոն եվրո՝ ակտիվացնելով հրաժարագնի կետը։
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Բրայանը անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։