«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն նշել է՝ որն է իր գլխավոր նպատակը Ֆրանսիայի հավաքականում։
«Կարճաժամկետ ծրագրերից բացի այլ ծրագրեր չեմ կազմում։ Ամենակարևորը լավ մարզավիճակում մնալն ու մրցունակ լինելն է: Առաջիկա Եվրոպայի առաջնությունն իմ նպատակն է։
Մենք գրեթե հաղթեցինք Եվրոն 2016 թվականին, և դա այն գավաթն է, որը ես կցանկանայի նվաճել Ֆրանսիայի հետ։
Սա կարող է լինել իմ վերջին մրցաշարը, բայց չեմ կարող ասել, թե ինչ կլինի հետո»,- ասել է ֆուտբոլիստը Telefoot-ին տված հարցազրույցում: