«Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն բաց կթողնի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումը։ Այս մասին հայտարարել է լոնդոնյան թիմի մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն։
«Ոչ, Քրիստոֆերը վաղը չի լինի հայտացուցակում: Հուսով եմ, որ նա շուտով կվերադառնա: Բայց վաղը հաստատ չի լինի։
Մենք պետք է զգույշ լինենք նրա վերադարձի հարցում։ Երբ նա պատրաստ լինի, անպայման կլինի կազմում»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
Չորեքշաբթի՝ դեկտեմբերի 6-ին, Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում կմրցեն «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։