Գերմանիայի առաջնության 13-րդ տուրի «Բավարիա»-«Յունիոն» հանդիպումը կկայանա 2024 թվականի հունվարի 24-ին «Ալիանց Արենայում»:
Խաղը պետք է կայանար դեկտեմբերի 2-ին, սակայն Բունդեսլիգան որոշեց չեղարկել ու հետաձգել այն ձյան առատ տեղումների պատճառով։
Գերմանիայի առաջնության 12 տուրից հետո «Բավարիան» վաստակել է 32 միավոր և այժմ երկրորդ տեղում է։ Իր հերթին, Բունդեսլիգայում նույնքան խաղերից հետո «Յունիոնը» վաստակել է 7 միավոր և զբաղեցնում է 18-րդ տեղը։
Առաջատարն է Լևերկուզենի «Բայերը»՝ երեք միավորով գերազանցելով «Բավարիային»: