«Կոպենհագենի» կիսապաշտպան Ռունի Բարջին հայտնվել է եվրոպական առաջատար առաջնությունների չորս թիմերի հետաքրքրությունների ոլորտում։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ շվեդ ֆուտբոլիստը գրավել է Լևերկուզենի «Բայերի», Լոնդոնի «Չելսիի», Թուրինի «Յուվենտուսի» և կատալոնական «Բարսելոնայի» ուշադրությունը։
Նշվում է, որ Ռունիի պայմանագիրը «Կոպենհագենի» հետ ավարտվում է 2025 թվականի դեկտեմբերին, ուստի դանիացիները, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինեն վաճառել 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայում Բարջին խմբային փուլում գոլի հեղինակ է դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում։