Գերմանական Bild պարբերականը հայտնել է, որ «Միլանը» հետաքրքրված է «Բավարիայի» ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերի ծառայություններով։
Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ։ Եթե գերմանական ակումբի ղեկավարությունը չցանկանա երկարաձգել պայմանագիրը ակումբի վետերանի հետ, ապա միլանցիները կփորձեն խաղացողին ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակով։
Այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 15 հանդիպումներում նրա ընդհանուր խաղաժամանակը կազմել է 575 րոպե։ Միաժամանակ Մյուլերը դարձել է երկու գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Թոմասը խաղացել է «Բավարիայում» իր ողջ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում։ Ակումբի հետ նա դարձել է Գերմանիայի 12-ակի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի կրկնակի հաղթող։