Մադրիդի «Ռեալը» շարունակում է հետաքրքրված լինել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդով, ում պայմանագրում տրանսֆերի փոխհատուցման կետ կա։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ 2024 թվականին «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակը ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն է, սակայն մադրիդցիները նաև ուշադիր հետևում են Էրլինգ Հոլանդի ելույթներին։
Նշվում է, որ ֆուտբոլիստի ներկայացուցիչները տեղյակ են «Ռեալի» հետաքրքրության մասին և հասկանում են, որ իսպանական ակումբը կարող է ակտիվացնել փոխհատուցման կետի տարբերակը, որը նշված է «Մանչեսթեր Սիթիի» հետ ֆուտբոլիստի պայմանագրում։
Էրլինգը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս անցած ամառվանից: Միայն այս մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայում նորվեգացի հարձակվողը 14 խաղում դարձել է 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































