«Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելլան խոսել է Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում իր առաջին գոլի մասին։ Ֆուտբոլիստն Ա Սերիայի 14-րդ տուրի խաղում գրավել էր «Նապոլիի» դարպասը։
«Շնորհակալ եմ բոլոր թիմակիցներիս, որոնք աջակցեցին ինձ դժվար պահին։ Ես լավ չէի գործում խաղադաշտում, ամեն ինչ սխալ էր ընթանում: Ուստի ես ցանկանում եմ այս գոլը նվիրել նրանց, ինչպես նաև իմ ընտանիքին, կնոջս և երեխաներիս»,- Բարելլայի խոսքն է մեջբերել fcinter1908.it-ը։
Այս հանդիպումից հետո «Ինտերը» 35 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին տեղը, «Նապոլին» 24 միավորով հինգերորդն է։