Ավարտվել է Իսպանիայի Լա լիգայի 15-րդ տուրի հանդիպումը, որում կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել է Մադրիդի «Ատլետիկոյին» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել։
Առաջին խաղակեսում՝ 28-րդ րոպեին, Ժոաո Ֆելիքսը, որը կատալոնացիների կազմում վարձավճարով հանդես է գալիս հենց «Ատլետիկոյից», բացել է հանդիպման հաշիվը՝ առաջ մղելով «Բարսելոնային» և հաղթանակ պարգևելով կատալոնացիներին։
Այս հանդիպումից հետո «Բարսելոնան» վաստակել է 34 միավոր և բարձրացել է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղ։ Իր հերթին «Ատլետիկոն» ունի 31 միավոր և նահանջել է չորրորդ հորիզոանականը։ Միաժամանակ մադրիդյան ակումբը մեկ խաղ պակաս է անցկացրել։ Առաջատարն է Մադրիդի «Ռեալը» (38 միավոր 15 խաղից հետո):
























































