Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն արձագանքել է Եվրո-2024-ում Իսպանիայի, Խորվաթիայի և Ալբանիայի հետ նույն խմբում իր նախկին թիմի ընդգրկմանը։
«Եվրոպայում շատ թիմեր չկան, որոնք ուժեղ են Իտալիայից: Այո, վիճակահանության արդյունքներով մի փոքր անհանգստություն կա։ Խմբի թիմերից ոչ մեկը իտալացիների հետ ոչ-ոքի խաղալուց հետո ուրախությունից չի ցատկելու։
Այն, որ Իտալիան գտնվում էր չորրորդ զամբյուղում, սկզբում նշանակում էր, որ նրանք խմբում են հայտնվելու առնվազն մեկ ուժեղ մրցակցի հետ: Այս քառյակը մի փոքր նման է այն քառյակին, որը մենք ունեինք Եվրո-2012-ում (Իսպանիա, Խորվաթիա և Իռլանդիա): Հետո խմբում զբաղեցրինք երկրորդ տեղը, ավելի ուշ հասանք եզրափակիչ։
Այն փաստը, որ 3-րդ տեղը զբաղեցրած չորս լավագույն թիմերը նույնպես դուրս են գալիս փլեյ-օֆֆ, զգալիորեն մեծացնում է հաջողության մեր հնարավորությունները: Սպալետիի թիմը մինչև հունիս ժամանակ կունենա բարելավելու թիմի խաղը»,- Բուֆոնի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։