Բեռլինի «Ունիոնը» սոցցանցերում ձնագնդի խաղի տեքստային հեռարձակում է անցկացրել Գերմանիայի Բունդեսլիգայի 13-րդ տուրի՝ «Բավարիայի» հետ հանդիպման չեղարկումից հետո։
«1-ին րոպե. Մեկնարկը ձնառատ Մյունխենում. հարձակվում են «Ունիոնի» ֆուտբոլիստները՝ 0:0.
8-րդ րոպե. «Բավարիայի» առաջին հեռահար գնդակը, բայց Ռոբին Կնոխեն արդեն տեղում է, ընդհատում է այն ու անմիջապես անցնում հակագրոհի։ 0:0»,- հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ եղանակային վատ պայմանների պատճառով տեղական օդանավակայանում դադարեցվել են թռիչքները։ Նաև առատ ձյունը ազդել է Մյունխենի երկաթուղային տրանսպորտի աշխատանքի վրա, ինչի պատճառով հետաձգվել է «Բավարիա» — «Ունիոն» խաղը։
Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 12 տուրից հետո «Բավարիան» վաստակել է 32 միավոր և այժմ երկրորդ տեղում է։ Իր հերթին, Բունդեսլիգայում նույնքան խաղերից հետո «Ունիոնը» վաստակել է յոթ միավոր և զբաղեցնում է 18-րդ տեղը։