Բունդեսլիգայի 13-րդ տուրի «Բավարիա» — «Յունիոն» հանդիպումը չեղարկվել է առատ ձյան պատճառով:
Այդ մասին հայտնում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Բավարիան» կհայտարարի նոր խաղի ժամանակացույցը, երբ խաղացանկը համաձայնեցվի Գերմանիայի ֆուտբոլային լիգայի (DFL) հետ:
Հանդիպումը պետք է կայանար այսօր։