«Բավարիայի» ղեկավարությունը կազմել է այն դարպասապահների կարճ ցուցակը, ովքեր համարվում են մյունխենցիների 37-ամյա դարպասապահ Մանուել Նոյերին երկարաժամկետ փոխարինող։ Այս մասին հայտնում է Sky Sport Germany-ն։
Ըստ աղբյուրի՝ Նոյերին փոխարինելու հիմնական թեկնածուներն են «Միլանի» 28-ամյա դարպասապահ Մայք Մենյանը, Դորտմունդի «Բորուսիայի» 25-ամյա դարպասապահ Գրեգոր Կոբելը և «Շտուտգարտի» 27-ամյա դարպասապահ Ալեքսանդր Նուբելը (նա մյունխենյան թիմի ֆուտբոլիստ է, «Շտուտգարտում» հանդես է գալիս վարձավճարով)։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին մյունխենյան ակումբը երկարաձգել է Նոյերի հետ աշխատանքային պայմանագիրը մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
Գերմանացի դարպասապահը «Բավարիայում» հանդես է գալիս 2011 թվականից։