«Շտուտգարտի» հարձակվող Սերու Գիրասին կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Ինչպես հայտնում է Foot Mercato-ն, 27-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային նպատակների ցանկում։
«Շտուտգարտի» հետ Գոիրասիի պայմանագրում նշված է 17,5 միլիոն եվրո հրաժարագնի կետ:
Աղբյուրը նշում է, որ Սերուի տրանսֆերով հետաքրքրված են նաև «Նյուքասլը», «Միլանը» և «Ռոման»։
Գիրասին Գերմանիայի ընթացիկ առաջնության տասը խաղում դարձել է 15 գոլի հեղինակ։ Լավագույն ռմբարկուների պայքարում նրանից առաջ է միայն «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը։