Թոմաս Տուխելը ակնարկել է, որ ՊՍԺ-ի ֆուտբոլիստներն իրենց անթերի չեն պահել։
«Բավարիայի» մարզիչը պատասխանել է այն հարցին, թե ինչով է տարբերվում իր ներկայիս թիմի ֆուտբոլիստների հետ աշխատանքը ֆրանսիականից, որը գերմանացին գլխավորել է 2018-ից 2020 թվականներին։
«Ես շատ գերմանական մտածելակերպ ունեի. սա այն դեպքում, երբ մենք խստորեն պահպանում ենք որոշակի կանոններ: Որոշակի վարքագիծ, որը միշտ պետք է լինի:
Բայց թիմ ստեղծելու տարբեր եղանակներ կան: ՊՍԺ-ում, օրինակ, կանոնները բոլորովին այլ են, քան այստեղ՝ Գերմանիայում: Սա օգնում է ինձ ավելի լավ հասկանալ իմ խաղացողներին:
Երբ ես լսում եմ, որ այստեղ՝ «Բավարիայում», ինչ-որ խաղացողի որոշակի պահվածքն անընդունելի է, ես ծիծաղում եմ և մտածում. «Դուք չգիտեք, թե ինչի հետ գործ ունեինք ՊՍԺ-ում»։
Սա ինձ հանգստացնում է: Ես ավելի լավ եմ հասկանում, թե ինչու են խաղացողներն իրենց պահում այնպես, ինչպես պահում են, ես նրանց ավելի շատ տարածք եմ տալիս, քան նախկինում կտայի, եթե ամբողջ կարիերաս անցկացնեի Գերմանիայում»,-Տուխելի խոսքերն է փոխանցում Bild-ը: