Մյունխենի «Բավարիայի» 34-ամյա հարձակվող Թոմաս Մյուլերը խոսել է թիմում իր՝ երկրորդական դերի անցնելու մասին։
«Մարզչի գործն է որոշումներ կայացնել՝ անկախ նրանից, թե դա մեզ՝ խաղացողներիս, դուր է գալիս, թե ոչ: Ինձ համար գլխավորն այն է, որ ամեն ինչ անեմ, երբ ազատ րոպեներ ունեմ, լավ հանդես գամ մարզումների ժամանակ և գոհ լինեմ ինձնից։ Մենք շատ հարձակվողական խաղացողներ ունենք, որոնք շատ լավ արդյունքներ են տալիս։ Իրավիճակն այնպիսին է, ինչպիսին կա։ Բոլորը պետք է համակերպվեն սրա հետ: Քանի դեռ մենք հաղթում ենք, դրանք երկրորդական խնդիրներ են։
Իմ մարմինը լավ է աշխատում, կարող եմ շարունակել։ Փորձում եմ ամեն վայրկյան կատարել իմ աշխատանքը մարզադաշտում և խաղերի ժամանակ, և իրականում դա բավականին լավ է ստացվում»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում Bayern&Germany-ն։