«Արսենալը» կարող է ձեռք բերել «Լայպցիգի» հարձակվող Բենժամին Շեշկոյին, հայտնում է Football Transfers-ը։
Աղբյուրի համաձայն՝ 20-ամյա սլովենացին ձմեռային տրանսֆերային պատուհանում կարող է համալրել լոնդոնյան թիմի շարքերը։
Շեշկոն գերմանական ակումբում հանդես է գալիս այս մրցաշրջանից։ Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիւստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։