«Բարսելոնան» իրեն երաշխավորել է 70,55 միլիոն եվրո եկամուտ Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում, հայտնում է Mundo Deportivo-ն:
Երեկ կատալոնական ակումբը հաղթեց «Պորտուին» (2-1) ու ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիրը։
«Պորտուի» դեմ հաղթած հանդիպումը «Բարսելոնային» բերեց 2,8 միլիոն եվրո մրցանակային գումար, ևս 9,6 միլիոն կատալոնացիները կստանան փլեյ-օֆֆ դուրս գալու համար։
Նախկինում «Բարսելոնան» իրեն երաշխավորել էր 58,15 միլիոն՝ ներառյալ վճարումները պատմական վարկանիշի, խմբային փուլում խաղի և երեք հաղթանակի բոնուսների համար։