Գերմանիայում մահացել է «Յան Ռեգենսբուրգ» ակումբի 25-ամյա հարձակվող Ագյեմանգ Դիավուզին։ Ֆուտբոլիստը «ՌԲ Լայպցիգի» սան է։
«Յան Ռեգենսբուրգ» ֆուտբոլային ակումբն իր պաշտոնական կայքում ցավակցություն է հայտնել Դիավուզիի կորստի կապակցությամբ։ Գերմանիայի երրորդ ուժեղագույն դիվիզիոնը ներկայացնող այս թիմում ֆուտբոլիստը հանդես է գալիս 2023 թվականի ամառվանից։ Ագյեմանգի մահվան պատճառը չի հաղորդվում։ Այս մրցաշրջանում Դիավուզին «Յան Ռեգենսբուրգի» կազմում 12 հանդիպում է անցկացրել ներքին առաջնությունում և արդյունավետ գործողություններով աչքի ընկնել չի կարողացել: Գերմանացի կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Բայրոյթի» կազմում և 17 խաղում դարձել մեկ գոլի հեղինակ։
Ագյեմանգ Դիավուզին մի քանի տարի անցկացրել է «ՌԲ Լայպցիգի» համակարգում։