Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է պայմագիրը երկարաձգելու մասին։
«Ուրախ եմ, որ ևս մեկ տարի մնալու եմ «Բավարիայում։ Երկարատև վնասվածքից հետո ես կրկին խաղադաշտ եմ դուրս եկել: Ես իսկապես հաճույք եմ ստանում այստեղ լինելուց: Վստահ եմ, որ երկրպագուների հետ միասին մենք կկարողանանք հասնել մեր նպատակներին, այդ թվում՝ մասնակցել 2025 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչին, որը կկայանա Մյունխենում»,- Նոյերի խոսքն է մեջբերել մյունխենցիների մամուլի ծառայությունը։
Ընթացիկ մրցաշրջանում 37-ամյա դարպասապահը մասնակցել է 6 հանդիպման։